|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայի և Արևմուտքի ռազմաքաղաքական առճակատման սուր փուլը շարունակվում է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը մեջբերելով ԱԳ նախարար Լավրովի խոսքերն Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի XXXII վեհաժողովից։
«Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատման սուր փուլը շարունակվում է․ եթե կարելի է այսպես ասել՝ եռում է։ Հակառուսական հռետորաբանության նկատմամբ մենք առանձնահատուկ ձգտում ենք տեսնում մեր եվրոպացի հարևանների մոտ»,- ասել է Սերգեյ Լավրովը։