|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կիրակի օրը՝ մայիսի 12-ին, Ուկրաինայում լայնածավալ օդային տագնապ է հայտարարվել: Արձանագրվել է ռուսաստանյան МиГ-31К ինքնաթիռի թռիչքը, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով օդային տագնապների քարտեզին և Ուկրաինայի ԶՈՒ Օդային ուժերին։
Օդային տագնապը սկզբում հայտարարվել է Կիևում, դա տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:46-ին։
Մի քանի րոպեի ընթացքում օդային տագնապն ընդգրկել է Ուկրաինայի բոլոր շրջանները։
Ուկրաինայի ԶՈՒ Օդային ուժերը հայտնել են, որ МиГ-31К օդ է բարձրացել Սավասլեյկա օդանավակայանից։ Այդ կապակցությամբ ողջ Ուկրաինայում հրթիռային սպառնալիք է հայտարարվել։