|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սանկտ Պետերբուրգի կենտրոնում մարդատար ավտոբուսն ընկել է Մոյկա գետը, որի հետևանքով 3 մարդ մահացել է, 6-ը՝ հոսպիտալացվել։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 13։00-ին։ Նշվում է, որ վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը։
Փրկարարական աշխատանքներին մասնակցում է գրեթե 70 մարդ։
Հարուցվել է քրեական գործ։