|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Մենք եկել ենք մի պահանջով` պատասխան պահանջելու ՀՀ կառավարության ղեկավարից, որ շարունակաբար այցելել է մեր համայնքներ, դժբախտաբար ստել, խաբել, մոլորեցրել և այդ բոլորի վրա` ահաբեկել ու սպառնացել ժողովրդին: Մենք եկել ենք պատասխանը պահանջելու այդ սպառնալիքների: Մենք եկել ենք պահանջելու այդ պատասխանը և ժամանակ տալու` դադարեցնելու այս միակողմանի ապօրինի գործընթացը` հակասահմանադրական, հակաօրինական, հակամարդկային, հակաբարոյական գործընթացը: Միակողմանի, ուժի պարտադրանքի սպառնալիքի ներքո կատարված գործընթացը: Մենք դեմ չենք եղել ոչ խաղաղությանը, ոչ սահմանազատմանը, ոչ սահմանագծմանը: Բայց այն, ինչ տեղի է ունենում այս վիճակում` միակողմանի, ծնկած, անընդունելի էր մեզ համար»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը