|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Տելեգրամի իր միկրոբլոգում գրում է.
«ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` նպատակ ունենալով ավելի մատչելի դարձնել վարկերը բիզնեսի և տնտեսության համար, սակայն գործնական վարկերի տոկոսադրույքները շարունակում են մնալ բարձր, բանկերը գանձում անհասկանալի բարձր միջնորդավճարներն և սպասարկման վճարներ` ապահովելով գերշահույթ:
ԿԲ-ի ձախողված դրամավարկային քաղաքականությունը ևս մեկ անգամ փաստում է, որ արմատական բարեփոխումների խիստ կարիք ունենք, հակառակ դեպքում ֆինանսաբանկային հատվածը ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը և աղքատության կմատնի մեր ազգաբնակչությանը»: