|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը Ադրբեջանի 44 պաշտոնյաների նկատմամբ նախագիծ է ներկայացրել։ Այդ մասին նա տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում։
«Քիչ առաջ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման մասին նախագիծ եմ ներկայացրել, որով առաջարկում եմ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի 44 պաշտոնյաների նկատմամբ՝ Արցախում հայերի էթնիկ զտումների և քաղաքական ընդդիմության նկատմամբ դաժան բռնաճնշումների հետ կապված»,– գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն պետք է վճռական դիրքորոշում որդեգրի Հայոց ցեղասպանության հարցում։