|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, և նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը դա հասկանում է։
Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ հայկական կողմը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին։
«Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում։ Ժամանակն է դեն նետել այդ անհիմն հիշողությունները։ Միշտ ավելի լավ է գործել ժամանակի իրողություններին համապատասխան, քան հիմնվել հորինված պատմությունների վրա, որոնք կապ չունեն իրականության հետ։ Հիմա Փաշինյանն էլ է դա հասկանում»,- լրագրողներին ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ պատմաբաններն առաջինն են հասկանում, թե ինչ է տեղի ունեցել անցյալում։
Ցեղասպան պետության ղեկավարը շարունակում է ցինիզմը․ մոռացության է տալիս անցյալը, այդ թվում Հայոց եղեռնի փաստը՝ անվանելով հորինված պատմություններ, և բերում Փաշինյանի օրինակը, որ վերջինս հասկացել է այդ ամենը և դեն է նետել հիշողությունները։