|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարությունում արդեն ավարտվել է փոխվարչապետ, սահմանագծման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի եւ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների գյուղապետերի հետ փակ հանդիպումը, որը տեւել է ավելի քան 3 ժամ:
Նշենք, որ հանդիպմանը ներկա է նաեւ Տավուշի ՔՊ-ական մարզպետ Հայկ Ղալումյանը:
Հանդիպմանը զուգահեռ մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել կառավարության դիմաց՝ իրենց դժգոհությունը հայտնելով Տավուշից միակողմանիերն Ադրբեջանին տարածքներ զիջելու հետ կապված: Նրանք վանկարկում են «Ամոթ», «Ամոթ»։ Նուն վանկարկումներով են ճանապարհել նաև կառավարության շենքից դուրս եկող Մհեր Գրիգորյանի մեքենան։