|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանը դիվանագիտական խողովակներով ԱՄՆ-ին զգուշացրել է Իսրայելի ուղղությամբ նախապատրաստվող հարվածի մասին: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք հստակ և բացահայտ ասել ենք ամերիկացիներին, որ Իսրայելի ռեժիմին պատասխանելու որոշում ենք կայացրել, որն ընդունվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում՝ նախագահի ղեկավարությամբ, և այն վերջնական է», - ասել է նախարարը:
«Ճշմարիտ խոստում» գործողությունից հետո իրանական կողմը գիշերվա 2:30-ին դիվանագիտական խողովակներով ևս մեկ ուղերձ է հղել ԱՄՆ–ին` նշելով, որ Թեհրանը տարածաշրջանում լարվածության սրացում չի ուզում։