|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Արցախից Ռուսաստանի դուրս գալը մեզ համար երկու հիմնական բան է նշանակում․ Արցախի սուբյեկտայնության լիարժեք վերացում: Արցախը վերաազատագրելու համար մենք բառիս բուն իմաստով պետք է ոչ թե սկսենք զրոյից, այլ մինուսից»: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Սյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերացավ վերջին հնարավոր խոչընդոտը, ինչն էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը և միաժամանակ Ադրբեջանի հարձակման թափը: Սյունիքը հայտնվեց լիարժեք թուրքական աքցանի մեջ:
Այն, ինչ անում են Հայաստանի դե-ֆակտո իշխանություններն այժմ Տավուշում, բերելու է նույն այս արդյունքին` պարզապես շատ ավելի արագ տեմպերով», – նշել է նա։