|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այս ամբիոնից անհեթեթ հայտարարություններ են հնչում մի ուժի ներկայացուցչի կողմից, որը հանձնեց Արցախը և հայ ժողովրդին տարավ կառափնարան հերթական անգամ՝ այս անգամ, 21-րդ դարում ցեղասպանության հնարավորություն տալով Ադրբեջանին։ Ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում՝ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն էր։ Նախագիծն առաջարկում է հայկական օրացույցում 2014 թ Իրաքի հյուսիսային Սինջար շրջանում ցեղասպանության ենթարկված եզդիների հիշատակի օր սահմանել օգոստոսի 3-ը։