|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մատենադարանին է նվիրել հայտնի քանդակագործ Էդուարդ Ղազարյանի գործերից մեկը։ Տեղեկությունը հայտնում է Մատենադարանի մամուլի ծառայությունը։
Տոկաևը Մաշտոցյան Մատենդարանին է փոխանցել Ալմա Աթայում ծնված քանդակագործի «Տուն օդապարիկը» բրոնզե ձուլածո քանդակը: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն էլ Ղազախստանի նախագահին է նվիրել հայատառ ղփչաղերեն ձեռագրի նմանահանությունը՝ անգլերեն ներածությամբ եզակի հրատարակություն:
Ղազախստանի նախագահը շրջայց է կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանն ու նորաբաց օտարալեզու ձեռագրերի ցուցադրությանը:
Հիշեցնենք` Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով է ժամանել Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։