|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իշխող ուժի քաղաքականության հետևանքով մեր երկիրը տեղափոխվել է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոների բախումների դաշտ և ցանակացած քայլ դիտարկվում է «հակա»-ների դաշտում, և կարևոր չէ՝ հակառուսական, թե՝ հակաարևմտյան։
Նրա խոսքով՝ օրվա իշխանության անզորության պայմաններում Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել ՀՀ տարածքը՝ տարբեր ուղղություններում։
«Մեր երկիրը տանում եք փլուզման ճանապարհով, և դա անում եք գիտակցված․ ձեր ընտրածը ոչ թե՝ պատմական ու իրական Հայաստանի, այլ՝ հանձնվող Հայաստանի դիլեման է․ դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը»,-դիմելով իշխող ուժին ասաց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։