|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանը պատրաստ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ իրադարձությունների ցանկացած զարգացման՝ կապված Ուկրաինա արևմտյան զորքերի հնարավոր ուղարկման հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հարցին, թե արդյոք Մոսկվան դիվանագիտական ուղիներով պարզաբանում է խնդրել Փարիզից Ուկրաինա զորքեր ուղարկելու վերաբերյալ, նա պատասխանել է. «Ոչ, մենք որևէ պարզաբանում չենք խնդրել և չենք էլ պատրաստվում դա անել»։ Մենք ի գիտություն ենք ընդունում այս ագրեսիվ հայտարարությունները։ Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման։ Մենք ուրվագծել ենք մեր դիրքորոշումը»,- ընդգծել է Զախարովան։