|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր բողոքարկել ենք մեր վստահորդներին՝ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու մասին դատարանի որոշումները։ Այս մասին հայտնում են պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը և Արսեն Բաբայանը։
«Բողոքների հիմքում դրված է այն փաստարկը, որ տղաներին վերագրվող խոսքը քրեորեն պատժելի չի եղել, լիովին տեղավորվել է խոսքի ազատության տիրույթում, և նրանց կալանավորումը եղել է քաղաքական հետապնդման դասական դրսևորում։
Ն.Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյան
Վ.Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայան» ,- նշել են պաշտպանները։