|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 1-ին «Իբիս Երևան կենտրոն» հյուրանոցում մեկնարկել է ՀՅԴ Բյուրոյի Բյուրոյի երիտասարդական գրասենյակի նախաձեռնած «Վերելք» ծրագրի երրորդ տարբերակի դասընթացների փուլը։ Ծրագիրը նախատեսված է Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար, որոնք հնարավորություն կստանան ձեռք բերել անհրաժեշտ և նախնական հմտություններ՝ ՀՀ-ում աշխատանքի անցնելու համար, իսկ լավագույն արդյունքներով ավարտած մասնակիցներին «Վերելք»-ի կողմից կտրվի աշխատանքի ուղղորդում և նյութական աջակցություն՝ մասամբ հովանավորելով մեկ տարվա աշխատավարձն ու խրախուսելով գործատուներին։
Ծրագիրը հովանավորում են ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը և Հայ Օգնության Միությունը, իսկ դրա իրականացումը վստահվել է «Օփթիմայզ» խորհրդատվական ընկերությանը։
Հիշեցնենք, որ «Վերելք» ծրագրի նախորդ տարբերակները իրականացվել են Արցախում և Սյունիքում՝ նոր բիզնես գաղաձարներ ունեցող երիտասարդներին աջակցելու նպատակով։
Yerkir.am-ի լրատվական խումբը ներկա է գտնվել դասընթացների առաջին նիստին ու զրուցել կազմակերպիչների, մասնակիցների ու թրեյներներից մեկի հետ։
Մանրամասն՝ տեսանյութում