|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրամիության հետ առանց վիզաների ռեժիմի սահմանումը կհանգեցնի Հայաստանից խոստումնալից երիտասարդության արտահոսքին և բացասաբար կանդրադառնա նրա անվտանգության և տնտեսության վրա: Այս մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Հեղինակները փորձում են խոստանալ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի ներդրում, ինչը կհանգեցնի երիտասարդ և տնտեսապես ակտիվ բնակչության զգալի արտահոսքի դեպի Եվրոպա և բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության և անվտանգության վրա։ Դա երևում է Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և, ըստ էության, ԵՄ-ին արդեն անդամակցած Մերձբալթյան երկրների, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի և այլնի օրինակներով, որոնց բնակչությունը զանգվածաբար հոսում է ավելի բարեկեցիկ երկրներ՝ ցածր վարձատրվող աշխատանքի», — նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում։