|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանում ձերբակալվել է տղամարդ, որն ահաբեկչություններ էր ծրագրել, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Երկրի Պետական անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել 1988 թվականին ծնված Ասգարով Բահրուզ Ալիմամեդ օղլուին։
Նշվում է, որ ձերբակալվածը հարձակում էր ծրագրել Լենքորան քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի դեմ։
Պարզվել է, որ Բահրուզ Ասկերովը գաղտնի կապ է հաստատել Ադրբեջանի տարբեր շրջաններում ապրող մարդկանց հետ և նրանց ցուցումներ տվել՝ Լենքորան քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի դեմ մահափորձ կազմակերպելու նպատակով։