|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Crocus City Hall-ում կամուֆլյաժով առնվազն երեք հոգի ներխուժել են օթյակներ և ավտոմատներից կրակ բացել, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
«Военный обозреватель» Telegram ալիքը հայտնում է, որ հատուկ ջոկատայինները մտել են Crocus City Hall ահաբեկիչներին որոնելու և ոչնչացնելու համար։ Ալիքը հայտնել է նաև, որ առաջին զոհերը եղել են մուտքի մոտ կանգնած մարդիկ։ Առնվազն 10 մարդու կրակել են մուտքի մոտ։
Հիշեցնենք, որ կրակոցներ են սկսվել Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում։ Միջադեպը տեղի է ունեցել Picnic խմբի համերգից առաջ։ Անհայտ անձինք ներխուժել են շենք և կրակ բացել մարդկանց վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շենքում հրդեհ է բռնկվել։