|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը, ով Երևանի ավագանու նախկին անդամ էր, շրջել է Երևանյան լճի հարակից տարածքում և տեսանյութ հրապարակել․
« Բազմաթիվ անգամ հաշվետվությունները թերթել եմ ու տեսել, թե ինչպես է այսօր Երևանում քաղաքագլուխ աշխատող Տիգրան Ավինյանը հաշվետվություններում ու փաստաթղթերում ներառում միլիոնավոր գումարներ, որոնք ուղղված են հենց Երևանյան լճի տարածքը բարեկարգելուն և մաքուր պահելուն․ այժմ տեսնում եք, արդյո՞ք այդ ամենը, ինչը սևով սպիտակի վրա գրում է ՔՊ-ական քաղաքագլուխը, համապատասխանում իրականությանը»,-ասում է Սոնա Աղեկյանը։