|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն աշխատում են համագործակցության նոր շրջանակային փաստաթղթի համաձայնեցման ուղղությամբ, հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նա հավելել է, որ Ադրբեջանը և ՆԱՏՕ-ն մեծ նշանակություն են տալիս ռազմական կրթության հարցերին, ինչը կնպաստի կողմերի միջև փոխադարձ գործունեության զարգացմանը:
«Միևնույն ժամանակ մենք դիտարկում ենք նաև այլ ուղղություններ, որտեղ մենք կարող ենք զարգացնել մեր համագործակցությունն ապագայում։ Այս ամենը կմոտեցնի Ադրբեջանի և ՆԱՏՕ – ի ուժերը, և ես կարծում եմ, որ դա ձեռնտու կլինի երկու կողմերին», - ընդգծել է գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն, ընդհանուր առմամբ, շահագրգռված է Հարավային Կովկասի երկրների հետ ապագայում ևս համագործակցության զարգացմամբ: