|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակը» գրում է. «Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության ներքո նոր ՊՈԱԿ է ստեղծվում, որը կոչվելու է Տեղեկատվական անվտանգության եւ կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն։ Կազմակերպության ստեղծումը կառավարությունը հիմնավորում է այսպես. «Տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն անկախ դարձնելու համար․․․»։
Նախագծից տեղեկանում ենք նաեւ, որ ստեղծվելիք ՊՈԱԿ-ը պետք է զբաղվի ինչ-որ համակարգչային ծրագրերի մշակմամբ, որոնք պետք է, ենթադրաբար, տեղեկատվական անվտանգություն ապահովեն։ Կազմակերպության պահպանման ծախսերի նախնական հաշվարկները 2024թ. 10 ամիսների համար կազմել են 1 միլիարդ 343 միլիոն 820 հազար, իսկ 2025թ. եւ յուրաքանչյուր հաջորդ տարվա համար՝ շուրջ 1 միլիարդ 14 մլն 382 հազար դրամ»: