|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը շնորհավորել է կանանց և աղջիկներին մարտի 8-ի առթիվ․
«Սիրելի՛ կանայք և աղջիկներ, մայրեր ու քույրեր.
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային գեղեցիկ տոնի ՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
Շնորհակալություն բարության, իմաստության և համբերության, ձեր ամենօրյա աշխատանքի,որ մեզ համար ոգեշնչման և վեհ զգացմունքների աղբյուր եք ծառայել:
Դուք ունեք անսպառ համբերություն և իմաստություն: Ձեր սերն ու հոգատարությունը մտերիմներին ավելի ուժեղ են դարձնում և վստահություն հաղորդում իրենց կարողություններին: Դուք հեշտությամբ լուծում եք ամենադժվար խնդիրները՝ հաստատելով, որ կնոջ ձեռնարկած յուրաքանչյուր գործ երաշխավորված է հաջողությամբ։
Թող ձեր հոգում միշտ լինի գարուն, և թող երջանկությունը, սերն ու ժպիտը երբեք չլքեն ձեզ:
Քաջառողջություն, բարեկեցություն, ուրախություն ձեզ և ձեր սիրելիներին: Թող այս գեղեցիկ գարնանային տոնի ջերմությունը լինի ձեր սրտերում ամբողջ տարվա ընթացքում:
Եղեք երջանիկ և սիրված»: