|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հայաստանը դեռևս չի պատասխանել Ռուսաստանի Դաշնության առաջարկին՝ Երևանի «մտահոգությունները» լուծելու համար միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ», - ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը
«Նախկինում մենք հայ դաշնակիցներին հրավիրել ենք միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել՝ առարկայական քննարկելու և նրանց մտահոգությունները լուծելու նպատակով։ Դեռ պատասխան չկա, գուցե հայտնվի, գուցե հենց հիմա հայտնվի, դեռ չեն արձագանքել այս նախաձեռնությանը»,- ասաց նա։
Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները բազմիցս քննադատական հայտարարություններ են արել Ռուսաստանի հասցեին։ Ինչպես նաև Երևանը բաց է թողել որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումները։ Մասնավորապես, երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին, ինչպես նաև հայտարարել է, որ հանրապետությունը դադարեցրել է մասնակցությունն այս կազմակերպությանը։