|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բեռլինում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ ԱԳՆ-ին հղումով, այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Նա ֆորումին ելույթ կունենա, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կլինեն:
Նշենք, որ Անթալիա կմեկնեն նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: