|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բացառել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին իր երկրի միանալու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը:
Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ այդ հարցում իրենք շատ հստակ դիրքորոշում ունեն: «Մենք պատժամիջոցների չենք դիմում և այդ առումով բավականին ուժեղ փաստարկներ ունենք»,- ընդգծել է նա Բրյուսելում՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ ասուլիսում:
Իրակլի Կոբախիձեն ընդգծել է նաև, որ իրեն դառնացնում են Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու վերաբերյալ ուկրաինացի պաշտոնատար անձանց հայտարարությունները: