|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի այսօրվա ժողովին։
Ժողովի քննարկել է Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումները։
Խորհրդանշական այս օրը, որ արտահայտում է հայ ժողովրդի վճռականությունն ու սեփական իրավունքներին տեր կանգնելու կամքը, քննարկվել են Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և մի շարք այլ հարցեր։
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին ներկայացրել է մի քանի օր առաջ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղ փաստահավաք աշխատանքների արդյունքները. 4 հայ զինծառայողները զոհվել են Հայաստանի ներխուժած ադրբեջանական հանցավոր տեղակայումներից: Այդ զինված ստորաբաժանումներ խաթարել են մարդկանց բնականոն կյանքն ու անվտանգությունը։