|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակը» գրում է. «2024 թվականի առաջին ամսվա ընթացքում Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ 15 պայմանագիր է կնքվել՝ տարբեր արժողությունների։ Այդ պետական գերատեսչությունների ցանկում են վարչապետի աշխատակազմը, Կադաստրի կոմիտեն, դատախազությունը, արդարադատության նախարարությունը, ԱՆ քրեակատարողական ծառայությունը, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, ՏԿԵ նախարարությունը եւ այլն։
Այս պահի դրությամբ «ՍԻԼ ինշուրանս»-ից կատարված պետգնումների ընդհանուր գումարը կազմում է 12 մլն 443 հազար դրամ, մինչդեռ անցած տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում էր 45 մլն 816 հազար դրամ, եւ բոլոր գնումները «ՍԻԼ ինշուրանս»-ից կատարվում էին մեկ անձից գնման ընթացակարգով, այս տարի ընդամենը մեկ ուղիղ գնում է կատարվել` առանց մրցույթի»։