|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ոչ բարեկամ պետությունների իշխանությունները փակել են ավելի քան 26 ռուսական օտարերկրյա հաստատություն, որպեսզի թույլ չտան այնտեղ գտնվող ռուսներին քվեարկել ՌԴ նախագահական ընտրություններում», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն։
«Արևմուտքը պարզապես խոչընդոտում է Ռուսաստանի շատ քաղաքացիների՝ օգտվելու իրենց ակտիվ ընտրական իրավունքից։ «Վերջերս 26 օտարերկրյա հաստատություններ փակվել են ոչ բարեկամ երկրներում՝ իրենց իշխանությունների խնդրանքով», - ասել է Զախարովան Պետական ինքնիշխանության պաշտպանության Դաշնության խորհրդի հանձնաժողովի ընդլայնված նիստում:
Նա ընդգծեց, որ Արևմուտքը կարող է թույլ տալ ռուսական կողմին պահպանել առնվազն շենքերի շահագործումը, որպեսզի այնտեղ դիվանագետներ ուղարկի ընտրություններ անցկացնելու համար։ Սակայն ոչ բարեկամ պետությունները «հատուկ փակեցին», որպեսզի «Ռուսաստանի քաղաքացիները հնարավորություն չունենան ֆիզիկապես գալ ընտրատեղամաս»։