|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Նիդեռլանդներում, Արբիտրաժի մշտական դատարանի (ԱՄԴ) գործունեությանն առնչվող հարցեր է քննարկել Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային դատական կառույցների, այդ թվում՝ ԱՄԴ-ի հետ ՀՀ փոխգործակցության հնարավորությունների շուրջ», - նշված է հայտարարության մեջ:
Զրուցակիցները նաև անդրադարձել են Հարավային Կովկասի ընդհանուր անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին: