|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկը կին ղեկավար ունի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
«Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով` Հեղինե Մարտիրոսյանը նշանակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ղեկավարը նախկինում Գևորգ Հովհաննիսյանն էր։ Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2023 թվականի փետրվարին։