|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«2024 թվականին Նիկոլ Փաշինյանը նախատեսում է առնվազն 783 մլն դոլար նոր արտաքին պարտք վերցնել՝ ճանապարհներ սարքելու և աշխատավարձեր տալու համար», - գրում է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։
«Այս տարվա պետբյուջեի դեֆիցիտը գերազանցելու է 1,2 մլրդ դոլարը, որի մեծ մասը կրկին պարտքով է փակվելու։ Ի դեպ, պատահական չեմ ասում ասֆալտ անելու և աշխատավարձ տալու մասին։ Բյուջեի 2024-ի տվյալներում նշված է՝ արտաքին պարտքերը վերցնելու են 330.1 մլն դոլարը նպատակային վարկային ծրագրերի, իսկ 452.7 մլն դոլարը՝ բյուջետային աջակցության վարկերի գծով:
Կառավարությունը նաև որոշել է, թե ումից ինչքան պարտք է վերցնելու․
Ներքևի աղյուսակը պաշտոնական է, վերցված է ՀՀ կառավարությունից և ցույց է տալիս, թե Հայաստանի պարտատերերից որ մեկը ինչքան տոկոս ունի»։