|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարել նախազգուշացում:
«Միաժամանակ Խորհուրդը տեղեկացնում է, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը, Քրիստինե Մկոյանը և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը, Արշակ Վարդանյանն ունի նաև հատուկ կարծիք։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,- ասվում է ԲԴԽ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հիմքը Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առեւանգման գործն է:
Դատավորը 2023թ. հունիսի 5-ին քննելով Գայանե Հակոբյանի (փաստաթղթերով` Ազգուշ Մարտիրոսյան) խափանման միջոցի հարցը, որոշել էր նրա նկատմամբ տնային կալանք կիրառել: Դատախազը դիմել էր նախարարին, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կիրառելու հարցով: