|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնություն՝ քննարկելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը, ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Արարատ Միրզոյանին Մոսկվայում խաղաղության պայմանագրի հարցերի շուրջ խորհրդակցությունների հրավեր է ուղարկվել բազմիցս՝ սկսած անցյալ տարվա սեպտեմբերից, ի թիվս այլ հարցերի, դա քննարկվել է տարբեր մակարդակներով երկկողմ շփումների ժամանակ։
Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ»,- ասել է դիվանագետը։