|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում մերժեց «ՄՏՍ Հայաստան» ընկերության հայտը, որով նախատեսվում էր ընկերության անուղղակի բաժնետեր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ՀԲԸ-ի (ՄՏՍ) կողմից ընկերության անմիջական բաժնետեր «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի ձեռքբերումը։
Որոշման համար հիմք է հանդիսացել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եզրակացությունը, որով գործարքը մերժվում է, քանի որ ավելի վաղ ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի վաճառքի մեկ այլ հայտին։
Դրանով ՀԾԿՀ-ն հաստատել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության կողմից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի միակ բաժնետեր «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու վերաբերյալ գործարքը։
Հիշեցնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողովը համաձայնել էր վաճառել ընկերության բաժնետոմսերի 100%-ը։