|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը բողոքի ակցիա է իրականացնում ԿԳՄՍՆ-ի դիմաց՝ ընդդեմ կառավարության որոշման, որով Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ԳՈՅ կենտրոն ՊՈԱԿ-ը վերակազմակերպվելու է՝ միանալով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ին: Ըստ թատրոնի անձնակազմի՝ թատրոնի նորանշանակ տնօրեն` Կարեն Սիմոնյանը ԿԳՄՍ նախարարության կողմից հրավիրված այսօրվա նիստի ժամանակ պատրաստվում է ստորագրել Գոյ թատրոնը Սունդուկյան թատրոնին «միացման» փաստաթուղթը: Թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը, ներկայացնելով իրենց հասցեագրված նախարարության փաստաթուղթը, նշեց որ այն քերականական տարրական սխալներով է շարադրված։
Մանրամասն՝ տեսանյութում։