|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակը» գրում է. «Սանկտ Պետերբուրգ կատարած այցից հետո չնայած տարեվերջին Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների հետ խորհրդարանում ունեցած փակ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները ծայրաստիճան լարված են, ու պետք է հնարավորինս հավասարակշռված գործել՝ ավելի չսրելով իրավիճակը, սակայն երեկ հայտնի դարձավ, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա, որտեղ հունվարի 14-ին կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձեւ» 4-րդ հանդիպմանը: Այս փաստը նաեւ ՔՊ-ականների զարմանքն էր երեկ հարուցել, քանի որ այն առանձնապես Հայաստանին չվերաբերող միջոցառում է, ուստի չարժեր դրան մասնակցությամբ հերթական անգամ հարուցել ՌԴ-ի դժգոհությունը:
Հիշեցնենք․ Արմեն Գրիգորյանն անցած տարվա հոկտեմբերի վերջին Մալթայում մասնակցել էր Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված 3-րդ համաժողովին, որի շրջանակում հանդիպել էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ: Այդ համաժողովին մասնակցությունը եւ Ուկրաինա այցը ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը գնահատել էր որպես «ցուցադրական հակառուսական ժեստ»։