|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը»։ ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, նշեց Իրանի դեսպան Մեհդի Սոհբանին:
«Այն, ինչը պատճառ կդառնա, որ Հայաստանի ինքնիշխանությունը խախտվի, մենք դրա հետ համաձայն չենք»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե՝ ստացվում է, որ դուք համաձայն չեք Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների հետ, դեսպանը կրկնեց իր խոսքը. «Այն, ինչը Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտում կլինի, մեզ համար ընդունելի չէ»:
Մանրամասն՝ տեսանյութում։