|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը գրում է.
«Սա Երևանի օղակաձև այգու սկզբնամասն է: Այժմ հենց այստեղ է գտնվում օրվա իշխանության հետ ուղիղ փոխկապակցված անձի ընտանիքին պատկանող և իր տարածքն այգու հաշվին անընդհատ ընդլայնող «Քուին Բուրգեր» սննդի կետը:
Վերջերս օղակաձև այգու մի հատվածը ճանաչվել է «հանրային գերակա շահ»: Այդ հիմքով օրվա իշխանությունը պատրաստվում է քանդել այգում գտնվող թենիսի կորտերը:
Այժմ հարց. ինչպե՞ս է լինում, որ նույն այգում գտնվող թենիսի կորտերի տարածքը ճանաչվում է «հանրային գերակա շահ», իսկ «Քուին Բուրգերն» այգու հաշվին անընդհատ ընդլայնվում է»: