|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տարեվերջին Վանաձոր համայնքի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը հայտարարություն-կոչով գրավոր դիմեց բոլոր խմբակցությունների ղեկավարներին առաջարկելով սկսել քննարկումներ Վանաձոր համայնքում նոր ընտրություններ անցկացնելու պահանջով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:
«Տարին սկսվեց Լոռվա մարզպետի պաշտոնանկությամբ: Հիշեցնեմ, որ պաշտոնանկ արված մարզպետը Վանաձորում քաղաքապետի ՔՊ թեկնածուն էր:
Բոլորովին չեմ հավատում, թե մարզպետին Նիկոլ Փաշինյանն իսկապես ազատեց պաշտոնից թերացումների պատճառով, քանի որ այդ մարզպետը նշանակման օրվանից թերացել է բոլոր հարցերում:
Ակնհայտ է դառնում, որ Դոխոյանի հայտարարությունը խախտել է կառավարության ղեկավարի վանաձորյան պլանները և շուտով ականատես կլինենք նոր զարգացումների»,- ընդգծել է նա: