|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր կազատվի պաշտոնից։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Արամ Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի պաշտոնից»,-ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման նախագծում, որն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։