|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից տարածած այս հաղորդագրությունը խայտառակության և Նիկոլին էժանագին քծնելու վառ ապացույց է...։
Նախ, Աննա֊Էրատոն Շիրակի մարզ է այցելել ամուսնու հետ ու որպես ի՞նչ է այն առանձին ներկայացվում...։
Երկրորդը` որպես ի՞նչ է այդ կնոջ այցը ինչ֊որ տեղ լուսաբանվում Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից... Ո՞վ է Աննա֊Էրատոն ի պաշտոնե, որ մարզպետի աշխատակազմն այն լուսաբանում է...։
Երրորդը` ի՞նչ է նշանակում լուսաբաբել Աննա֊Էրատոյի դստեր` 7֊ամյա երեխայի մոր հետ ինչ֊որ տեղ գնալը... Սա ի՞նչ էժանագին քծնանք է քայլիստների ֆյուրերին...։
Ի՜նչ լավ է, որ Աննա֊Էրատոն հղի չէր, թե չէ Շիրակի մարզպետի աշխատակազմը հաղորդագրության մեջ կտարածեր նաև այն, որ բացի Արփիից Աննա֊Էրատոյի հետ Ամասիա է գնացել նաև "xzor u xpart varcaPEDi u ira Monika BeluCCCIIII knga gegeckuhi Annai" չծնված երեխան ևս...»։