|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օկուպացված Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ՝ համաձայնեցնելու տարածքի ականազերծման շուրջ. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ տեղեկագրին:
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության և Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) և Ադրբեջանի զինված ուժերի ինժեներական զորքերի ներկայացուցիչների միջև բանակցություններ են վարվել տարածքի համատեղ հումանիտար ականազերծման շուրջ հարցերի համաձայնեցման նպատակով»,- ասվում է տեղեկագրում։
Նշվում է, որ խաղաղապահները շարունակում են շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգությունն ու մարդասիրական իրավունքի պահպանումն ապահովելու համար։