|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեփան Դյուժարիկը։
Դյուժարիկի խոսքով՝ կազմակերպության ղեկավարը հույս է հայտնել, որ հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի երկարատև խաղաղության։
«ՄԱԿ-ը կոչ է անում կողմերին օգտագործել այդ համաձայնագիրը փոխադարձ վստահության խթանման և երկարաժամկետ խաղաղության ապահովման համար` ի շահ իրենց ժողովուրդների և տարածաշրջանի», – հավելել է նա։