|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր առավոտյան Բաքվում ձերբակալել է Ադրբեջանում գործող եզակի անկախ լրատվամիջոցներից մեկի՝ Abzas Media կայքի ղեկավար Ուլվի Հասանլին։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ, նրան բերման են ենթարկել վաղ առավոտյան՝ արտերկիր մեկնելուց առաջ։
Փաստաբան Զիբեյդա Սադիգովայի փոխանցմամբ՝ Հասանլին տեղափոխվել է ոստիկանության Բաքվի քաղաքային վարչություն, այս պահին հայտնի չէ, թե նրան ինչ մեղադրանք է առաջադրվել։ Ձերբակալությանը զուգահեռ Abzas Media-ի խմբագրությունում խուզարկություն է սկսվել։
Անկախ կայքը վերջին շրջանում ադրբեջանցի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների ընտանիքների անդամներին պատկանող ընկերությունների մասին հետաքննությունների շարք էր հրապարակել։