|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես նվեր նռնականետ են հանձնել, երբ նա այցելել է Գոմելում գտնվող 1868-րդ հրետանային զենքի բազա։ Այս մասին գրում է «Pul Pervogo» Telegram ալիքը, փոխանցում է Gazeta.ru-ն։
«Համալրե՛ք ձեր զինանոցը»,- զինվորականը բացատրել է նվերի նպատակը։
Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը նշել է, որ նախագահը բանակում ծառայելիս օգտագործել է ձեռքի հակատանկային նռնականետ։
Բելառուսի նախագահը բազա կատարած այցի ընթացքում ստուգել է վերանորոգման կետերը, զենքի պահեստային տարածքները, ինչպես նաև լսել է Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավարի և ստորաբաժանման հրամանատարի զեկույցները։