|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 2-ից մինչև 8-ը «Նելեգալ-2023» գործողության ընթացքում շուրջ 8 հազար օտարերկրացի է արտաքսվել ՌԴ-ից, երկու փուլերի արդյունքներով արտաքսվել է 15 հազար մարդ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Նրա խոսքով՝ ռուս իրավապահները ՀԱՊԿ անդամ պետությունների գործընկերների հետ 2023 թվականի հունիսի 19–ից 25-ն ընկած ժամանակահատվածում և հոկտեմբերի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել են «Նելեգալ-2023»գործողության երկու փուլ։
Վոլկը նշել է, որ ընդամենը երկու փուլի ընթացքում հայտնաբերվել է միգրացիոն օրենսդրության շուրջ 96 հազար խախտում։ Դրանց թվում են ՌԴ-ում օտարերկրացիների մուտքի, ելքի, տարանցիկ երթեւեկության եւ կացության կանոնների ավելի քան 73 հազար խախտումներ։ Հայտնաբերվել է նաև աշխատանքային գործունեության ավելի քան 22 հազար խախտում։