|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ոչնչով աչքի չընկնող ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը վերջին օրերին ակտիվացել է՝ վիրավորում ու սաստում է ընդդիմադիր կին պատգամավորներին։
Yerkir.am-ի տեղեկություններով Պապոյանին Սոցապնախարարի պաշտոն են խոստացել ու հիմա ժամանակն է, որ նա իրեն դրսևորի ու շահի Նիկոլ Փաշինյանի սիրտը։
Օրեր առաջ ԱԺ-ում վիրավորեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին, նրան անվանելով լկտի, հետո վիրավորանքներ հնչեցրեց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հացեին ու աքլորացավ, թե բոլորը պետք է պապանձվեն, ինքն է որոշում ՝ երբ խոսեն։
Կարճ ասած, ինչեր չեն անի հանուն բաղձալի պաշտոնի։
Անի Նահապետյան