|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ամերիկյան Morning Edition ռադիոյին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելի անվտանգությունն ու քաղաքական համակարգը ամբողջապես ավերվել են, և միակ բանը, որ այժմ գործում է երկրում, նրա ռազմական մեքենան է։
«Տարածաշրջանի ներսում մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Իսրայելի և՛ անվտանգությունը, և՛ քաղաքական համակարգն ամբողջությամբ ավերված են»,- ասել է նախարարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա հավելել է, որ Իսրայելի քաղաքացիներն այլևս չեն վստահում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին, և միակ բանը, որն այժմ գործում է երկրում, դա նրա ռազմական մեքենան է։