|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Առաջիկա երեք տարիներին Ադրբեջանը ավելի քան 10 միլիարդ ամերիկյան դոլար կծախսի Արցախում․ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս Ազերբայջան» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրին։
Ադրբեջանցի պաշտոնյաները գործակալությանը փոխանցել են, որ 2024-ից 2027 թվականներին երկրի պետական բյուջեում «կապիտալ ծախսերի համար նախատեսված ֆինանսական միջոցների 29․4 տոկոսը կուղղվի Արցախում և Արևելյան Զանգեզուրում մեկնարկած ծրագրերի իրականացմանը»։
«Մինչև 2027 թվականը Բաքուն նախատեսում է ամրապնդել այս շրջաններում գտնվող ռազմական ենթակառույցները, կկառուցվեն էներգետիկ, տրանսպորտային, մարզական և սոցիալական օբյեկտներ», - հաղորդում է «Ինտերֆաքսը»։